Նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը հուլիսի 15-ին ՀՀ Արագածոտնի մարզի Եղիպատրուշ բնակավայրում մասնակցել է ծղրիդների դեմ ավիացիոն քիմիական պայքարի միջոցառումներին։
Կոտայքի և Արագածոտնի մարզերում պայքարի աշխատանքները իրականացվել են 1050 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքների վրա։
Վարդավառի տոնի կապակցությամբ հուլիսի 16-ին միջոցառումները ժամանակավորապես կդադարեցվեն և հուլիսի 17-ին կշարունակվեն ՀՀ Արագածոտնի մարզի Եղիպատրուշ բնակավայրի մնացած հատվածում և Ծաղկեվանքի հարակից տարածքներում։
Պայքարի աշխատանքներ կիրականացվեն ևս 300 հա գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում։