Նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հուլիսի 4-ին ընդունել է EXPO 2030 համաշխարհային ցուցահանդեսը Հռոմում անցկացնելու իտալական թեկնածության աջակցության կոմիտեի պատվիրակությանը, որը ղեկավարում էր ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն։
Պատվիրակության կազմում էին Բոլոնիայի համալսարանի պրոֆեսոր Աննա Շիրինյանը, Տոռ Վերգատա համալսարանի պրոֆեսոր Ֆրանչեսկո Դ՛Այուտոն, դոկտոր Ֆաբիո Նիկոլուչին և ճարտարապետ Կիարա Բորգին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են EXPO 2030-ի կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցեր։ Պատվիրակության անդամները համառոտ ներկայացրել են ցուցահանդեսի կազմակերպման իրենց տեսլականն ու մոտեցումները։ Առաջարկվել է նաև Իտալիայի ընտրության դեպքում էքսպոյի շրջանակներում կազմակերպել մասնագետների փոխանակման ծրագրեր։