Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հունիսի 9-ին մասնակցել է Հայաստանի 2023-2030թթ․ Զբաղվածության ռազմավարության վերաբերյալ քննարկմանը։
Քննարկման ընթացքում ներկայացվել է Հայաստանի 2023-2030 թթ. Զբաղվածության ռազմավարությամբ սահմանված ոլորտային առաջնահերթությունները, փաստաթղթով սահմանված նպատակները, առկա հիմնախնդիրներն ու դրանց լուծման եղանակներին առնչվող այլ մանրամասներ:
Շնորհակալություն հայտնելով բավականին հաջող վերլուծության և կատարված մեծ աշխատանքի համար՝ Ռաֆայել Գևորգյանն անդրադարձել է զբաղվածության ռազմավարության շրջանակներում պետական քաղաքականության մոտեցման մեջ իրականացված կարևոր փոփոխություններին, որոնց մշակման թիրախում մարդկային կապիտալի զարգացումն է։
Նախարարի տեղակալը նշել է իր նկատառումները ռազմավարության վերաբերյալ, խոսել փոխարժեքի փոփոխության, օտարերկրյա կապիտալի և ՀՀ աշխատուժի ներհոսքին վերաբերող մի շարք հարցերից։
Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի շրջանակում ներկաները բարձրաձայնել են իրենց հետաքրքրող հարցերը։