Էկոնոմիկայի նախարարության պատվիրակությունը Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերի շրջանակներում մասնակցում է Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում անցկացվող «Եվրասիան մեր տունն է» խորագիրը կրող միջազգային ցուցահանդեսին։

Ցուցահանդեսի շրջանակում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը շրջել են ցուցահանդեսի տաղավարներով և ծանոթացել հայկական ընկերությունների ներկայացրած արտադրանքին:
Ցուցահանդեսն անցկացվում է ինտեգրացիոն բնույթի կոնկրետ ձեռքբերումներն ու զարգացումները արտացոլելու, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ երկրների ձեռնարկությունների համատեղ գործունեության և նախագծերի համագործակցության վերաբերյալ արդյունքները ներկայացնելու նպատակով։
Հայաստանը ցուցահանդեսին մասնակցում է 5 տաղավարով, որտեղ ներկայացված են դեղագործական, մետաղական կոնստրուկցիաների, տարբեր տեսակի ենթակայանների և էլեկտրական սարքավորումների, ներքին այրման շարժիչների շարժիչային յուղերի, արևային պանելների, հայկական կոնյակի արտադրությամբ զբաղվող ընկերություններ։