Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն ընդունել է ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) գործադիր քարտուղար Օլգա Ալգայերովայի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և ՄԱԿ ԵՏՀ-ի միջև ոլորտային համագործակցության հեռանկարային ուղղությունները և երկու կողմերի փոխգործակցության նոր հնարավորությունները:
Անդրադարձ է կատարվել ՄԱԿ ԵՏՀ «Նորարարություն հանուն կայուն զարգացման․ Հայաստանի համար» զեկույցի ներկայացման բարձր մակարդակի միջոցառմանը, մասնավորապես՝ զեկույցի շրջանակում Հայաստանի նորարարական համակարգի հաջողություններին, հնարավորություններին և խոչընդոտներին։