Պեկինում կայացել է Առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստը

07 Հունիսի, 2023

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և ՉԺՀ առևտրի նախարարի տեղակալ, ՉԺՀ միջազգային առևտրային բանակցություններում ներկայացուցչի տեղակալ Լին Ցզիի համանախագահությամբ հունիսի 7-ին Պեկինում անց է կացվել Առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստը։

Նիստի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել առևտրաշրջանառության ընդլայնմանը, ներդրումների խթանմանը, գյուղատնտեսության, արդյունաբերության, թվային տնտեսության, զբոսաշրջության և ավիացիոն ոլորտներում փոխգործակցությանը, միջտարածաշրջանային համագործակցությանը և մի շարք այլ հարցերի։

Հանդիպման ավարտին ստորագրվել է նիստի արձանագրությունը և նախանշվել են հետագա համագործակցության հիմնական ուղղությունները։

Հայաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2022 թ․ կազմել է 1,76 մլրդ ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 39,4%-ով։ Ապրանքաշրջանառությունը 2023 թ․ հունվար-մարտ ամիսներին կազմել է 448,8 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 43,5%-ով։ Չինաստանը շարունակում է մնալ Հայաստանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերը։ 

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00