Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ և տնօրեն Նաննա Սկաուն հունիսի 1-ին մասնակցել են Կաթի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը, որը կազմակերպվել էր ՊՀԾ-ի կողմից։
Միջոցառման նպատակն էր բարձրացնել կաթի և կաթնամթերքի կարևորության մասին իրազեկումը սնուցման, առողջության և կայուն սննդային համակարգերում:
Միջոցառման ընթացքում բանախոսներն անդրադարձել են կաթի օգտագործման կարևորությանը, քննարկել «Կաթը դպրոցներում» ծրագրի ընթացքը։
Արման Խոջոյանն իր ելույթում նշել է, որ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել է պարենային անվտանգության ռազմավարության մշակում, որտեղ կարևոր հենասյուներից մեկը սննդակարգն է և սննդարար սնունդի օգտագործումը։ Նա նաև կարևորել է հանրային իրազեկվածության բարձրացումը ոչ միայն կաթի ու կաթնամթերքի օգտակարության, այլև արտադրությունից մինչև սպառում ամբողջական շղթայի ապահովման վերաբերյալ։