Նախարար Վահան Քերոբյանը մայիսի 26-ին ընդունել է China Civil Engineering Construction Corporation (CCECC) ընկերության փոխնախագահ Գուան Ցզյասինի գլխավորած պատվիրակությանը:
Հյուրերը հայտնել են, որ ընկերությունը հիմնվել է 1979 թվականին, ներկայում այն Չինաստանի խոշոր պետական հիմնարկներից է, որն ունի մասնաճյուղեր ու ներկայացուցչություններ աշխարհի առավել քան 100 երկրում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ընկերության հետ պետական և մասնավոր ձևաչափերով փոխգործակցության հնարավորությունները։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել շինարարության, կառուցապատման, արդյունաբերական պարկերի կառուցման, չոր նավահանգստի հիմնման և այլ հարցերի վերաբերյալ։