Նախարար Վահան Քերոբյանը մայիսի 24-ին այցելել է «Bostongene Technologies» ընկերություն, որը կենսաբժշկական ոլորտի ծրագրային ապահովման մշակման առաջատարներից է։
Ընկերության նախագահ Էնդրյու Ֆայնբերգը նախարարին ներկայացրել է իրենց ընկերության գործունեությունը, Հայաստանում հիմնավորվելու իրենց հեռանկարները, անդրադարձել ոլորտում առկա խնդիրներին ու խոչընդոտներին ու դրանց լուծման նպատակով Կառավարությունից կողմից օժանդակության հնարավորությանը։
Այս պահին ընկերությունում աշխատում են 380 մասնագետներ, սակայն աշխատակազմը ներկա պահին համալրման փուլում է։
Ընկերության տնօրեն Դավիթ Հարությունյանը շրջայցի ընթացքում հայտնել է, որ ընկերությունը համագործակցում է Հայաստանի տարբեր համալսարանների և առաջատար ընկերությունների հետ։
Հանդիպմանը քննարկվել են նաև փոխարժեքի տատանումների և հարկային ծանրաբեռնվածությանն առնչվող մի շարք խնդիրներ: