Նախարար Վահան Քերոբյանը մայիսի 23-ին ընդունել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսին և Իսրայելի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Յոել Լիոնին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Իսրայելի Պետության պատվավոր հյուպատոս Աշոտ Շահմուրադյանը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի համայնքների տնտեսական կարողությունների զարգացմանն ու տնտեսավարողների բարեկեցության ապահովմանն ուղղված եռակողմ ծրագրերի իրականացման հնարավորությունները։
Առանձին անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հեռանկարներին։