Նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը Ջերմուկի տավարաբուծական ֆերմայում մասնակցել է առաջին անգամ անցկացվող «Yeremyan Farm Fest» փառատոնին

22 Մայիսի, 2023

Նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանն ու Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մայիսի 20-ին Ջերմուկի տավարաբուծական ֆերմայում մասնակցել են առաջին անգամ անցկացվող «Yeremyan Farm Fest» փառատոնին։

 Միջոցառումը կազմակերպվել էր «Երեմյան Փրոջեքթս» ընկերության կողմից։ Փառատոնի նպատակն էր ներկայացնել ֆերմերային տնտեսության կազմակերպման ընկերության մոտեցումները, օգտագործվող ժամանակակից տեխնոլոգիաներն ու գրանցած հաջողությունները։

Հյուրերը շրջել են ընկերությունում, ծանոթացել «խելացի» անասնաշենքում կենդանիների խնամքի և կերակրման պայմաններին, ներդրված նորագույն սարքավորումներին։ Մասնագետները ներկայացրել են  բարձրորակ կաթի արտադրության ողջ գործընթացը, որի հիմքում «Սերմից՝ սեղան» հայեցակարգն է, որի միջոցով ընկերությունը վերահսկում է մթերքի արտադրության ամբողջ ցիկլը։

 Փառատոնի ընթացքում կայացել է նաև աշխատակիցների պարգևատրում՝ երկարամյա ու արդյունավետ աշխատանքի համար։

 ««Երեմյան Փրոջեքթս» կազմակերպությունը տավարաբուծության զարգացման գործընթացում իրականացրել և շարունակում է իրականացնել բավականին մեծ աշխատանք։ Մենք վստահ ենք, որ այս աշխատանքի արդյունքում Հայաստանում կունենանք զարգացած տավարաբուծություն, իսկ այստեղ ներդրված տեխնոլոգիաները շատ կարևոր նախապայման են հանդիսանում սննդամթերքի անվտանգության ապահովման գործընթացում», - նշել է Աշխեն Շիրվանյանը:

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00