Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մայիսի 8-ին այցելել է Վեդի խոշորացված համայնքում նոր հիմնված անասնաֆերմա։
Համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի ուղեկցությամբ նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և պատգամավոր Ռուստամ Բաքոյանը շրջել են անասնապահական համալիրի տարածքում, ծանոթացել կենդանիների խնամքի, կերակրման, վերարտադրության պայմաններին, քննարկել ֆերմայի գործունեությանը վերաբերող հարցեր։
Անասնաֆերմայում այս պահին պահվում և բուծվում են 130 Հոլշտեյն ցեղատեսակի խոշոր եղջերավոր կենդանիներ, 130 հորթեր, ևս 100 գլուխ Սիմենթալ ցեղատեսակի կենդանիներ։
Առաջիկայում նախատեսվում է հիմնել նաև կաթի վերամշակման արտադրամաս։