Մայիսի 8-ին նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հայ-հնդկական բիզնես ֆորումի 2-րդ նստաշրջանի շրջանակներում մասնակցել է «Կենսունակ գործընկերության կառուցում ավելի խորը առևտրային և ներդրումային հարաբերությունների միջոցով» խորագրով հանդիպմանը։
Հայ-հնդկական բիզնես ֆորումի շրջանակներում քննարկվել է առևտրատնտեսական հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև կազմակերպվել են հանդիպումներ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։
Նախարարի տեղակալը խոսել է Հայաստանի և Հնդկաստանի միջև տնտեսական հարաբերությունների և երկու ժողովուրդների միջև տնտեսական ինտեգրման ծրագրի կարևորության մասին․ «Տնտեսական ինտեգրման ծրագիրը նշանակալից հանգրվան կդառնա երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնման և համատեղ ձեռնարկությունների հնարավորություններ ստեղծելու համար՝ հաշվի առնելով հնդկական շուկայի բազմազանությունը և Հայաստանի ռազմավարական դիրքը Եվրոպայի և Ասիայի միջև»։