Նախարար Վահան Քերոբյանն ապրիլի 7-ին ընդունել է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանի գլխավորած պատվիրակությանը:
Զրուցակիցները քննարկել են տնտեսության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ տնտեսական փոխգործակցության ընդլայնում, փոխադարձ առևտրի ակտիվացում և դիվերսիֆիկացում, ընդհանրացված նախապատվությունների համակարգի (GSP) միջոցով ԱՄՆ ապրանքների արտահանում, Հայաստանում վճարային PayPal ծառայությունների հասանելիության ապահովման հնարավորություն, ֆինանսական կառույցների համագործակցության խթանում, ԱՄՆ-ում հայաստանյան միաեղջյուր (unicorn) ընկերությունների գործունեություն, կանաչ էներգետիկայի զարգացում և այլն։