Նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Իտալիայի Հանրապետության Արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարար Էդմոնդո Չիրիելիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Րիզոն, Իտալիայում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանը, նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-իտալական առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության խորացմանը։
Նախարարը ներկայացրել է Տնտեսության արդիականացման միջոցառումը, ներդրումային հնարավորությունները և առանձին անդրադարձ է կատարել Գագարին ներդրումային նախագծին։
Էդմոնդո Չիրիելին իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ տպավորված է Հայաստանի տնտեսական աճի բարձր ցուցանիշներով և վերահաստատել պատրաստակամությունը համագործակցության շրջանակներն ընդլայնելու հարցում: