Նախարար Վահան Քերոբյանն ապրիլի 4-ին ընդունել է ԱՄՆ առևտրի ներկայացուցչի (USTR) Եվրոպայի և Միջին Արևելքի գրասենյակի տնօրեն Ջեյսոն Բանթինին և ԱՄՆ առևտրի ներկայացուցչի արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP) հարցերով փոխտեղակալ Լորա Բուֆոյին։
Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության օրակարգային հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական կապերի ամրապնդմանը, առևտրաշրջանառության ավելացմանն ու արտահանման դիվերսիֆիկացմանը, ինչպես նաև ընդհանրացված նախապատվությունների համակարգի (GSP) միջոցով ԱՄՆ ապրանքների արտահանմանը վերաբերող հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում վճարային հարթակների հասանելիության ապահովմանը /PayPal ծառայություններ/, վենչուրային ֆոնդերի, Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանը։