Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի փոխհատուցման կարգ

Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի փոխհատուցման կարգ (այսուհետ՝ կարգ)


Կարգի հիմնական նպատակն է` Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքներում գյուղատնտեսության ոլորտում զբաղված տնտեսավարողներին, անկած կամ կորսված գյուղատնտեսական կենդանիների, ոչնչացված կամ կորսված կամ վնասված պտղատու ծառերի, հատապտղի թփերի ու ցանքատարածությունների դիմաց տրամադրվող փոխհատուցման միջոցով նպաստել աղետի գոտու տարածքներում գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարողների   կրած վնասների մեղմանը։

Գյուղատնտեսության ոլորտում պատճառված վնասի դիմաց փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ սահմանաչափերով՝

1)      կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված շահառուներին՝ Աղյուսակում նշված միավորի հաշվով փոխհատուցման ենթակա գումարի 100 տոկոսի չափով,

2)     կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված շահառուներին՝ Աղյուսակում նշված միավորի հաշվով փոխհատուցման ենթակա գումարի 50 տոկոսի չափով,

3)        կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված շահառուներին՝ մեկ հողամասի (անկախ տնամերձ հողամասի մակերեսից) հաշվով՝ 150 000 դրամի չափով,

4)     կարգի 2-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված շահառուներին՝ Աղյուսակում նշված միավորի հաշվով փոխհատուցման ենթակա գումարի 100 տոկոսի չափով,

5)     կարգի 2-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված շահառուներին՝ Աղյուսակում նշված միավորի հաշվով փոխհատուցման ենթակա գումարի 30 տոկոսի չափով։

Դիմելու կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

Շահառուները մինչև 2024 թվականի սեպտեմբերի 6-ը (ներառյալ) դիմում են համայնքի ղեկավարին՝ դիմումում նշելով կարգի 2-րդ կետի համապատասխան ենթակետով փոխհատուցում ստանալու մասին, ինչպես նաև նշելով կրած վնասի տեսակի,  բնակության/գտնվելու վայրի, հեռախոսահամարի, էլեկտրոնային փոստի հասցեի (առկայության դեպքում) և բանկային հաշվեհամարի վերաբերյալ տեղեկատվություն։

Դիմումին կից, թղթային եղանակով, շահառուն ներկայացնում է նաև՝

1.    անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

2.    ոչնչացված կամ կորսված կամ վնասված պտղատու ծառերի, հատապտղի թփերի ու ցանքատարածությունների դեպքում՝ անշարժ գույքի (հողամասի) նկատմամբ իրավունքի գրանցման վկայականի (առկայության դեպքում) պատճենը,

3.    կարգին համապատասխան անշարժ գույքի օգտագործումը հիմնավորող կամ այլ փաստաթղթեր։

Համայնքային հանձնաժողովները կազմում, մարզային հանձնաժողովները քննարկում են շահառուների դիմումների հիման վրա կազմված ակտերը և ներկայացնում հանրապետական հանձնաժողովի հաստատմանը: Ներքին գործերի նախարարությունը հանրապետական հանձնաժողովի կողմից հաստատված հայտերը ներկայացնում է Էկոնոմիկայի նախարարություն, որն էլ հանրապետական հանձանաժողովի կողմից հաստատված ակտերով հաշվարկված փոխհատուցման գումարները փոխանցում է շահառուների հաշվեհամարներին:

Համայնքային հանձնաժողովի կողմից կազմվող և մարզային հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող ակտի ձևաչափը սահմանում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը։

 

Աղյուսակ 

Անկած կամ կորսված գյուղատնտեսական կենդանիների, ոչնչացված կամ կորսված կամ վնասված պտղատու ծառերի,

հատապտղի թփերի ու ցանքատարածությունների փոխհատուցման ենթակա գնահատված արժեքները

 

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ  այստեղ

 ԹԵԺ ԳԻԾ` 81-40

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00