Նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 27-ին ընդունել է 𝗠𝗼𝗿𝗴𝗮𝗻 𝗦𝘁𝗮𝗻𝗹𝗲𝘆, 𝗔𝗿𝘁𝗶𝘀𝗮𝗻 𝗣𝗮𝗿𝘁𝗻𝗲𝗿𝘀, 𝗧.𝗥𝗼𝘄𝗲𝗣𝗿𝗶𝗰𝗲 և Fidelity funds ամերիկյան և բրիտանական ներդրումային ընկերությունների ներկայացուցիչներին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության ոլորտում իրականացվող կառուցվածքային բարեփոխումներին, ներդրումային գրավչության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերին, բիզնեսների թվային փոխակերպմանն ու ընկերությունների թվայնացմանը, լոգիստիկ ծառայությունների բարելավմանը, արտահանվող ապրանքների ու շուկաների դիվերսիֆիկացմանը, այլընտրանքային էներգետիկայի և վերականգնվող էներգիայի աղբյուրներին առնչվող հարցեր։