Նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մադալենա Ֆիշերին։
Հանդիպման սկզբում նախարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտում վերջին շրջանում արձանագրված բարձր ցուցանիշներն ու ընթացիկ ծրագրերը:
Այնուհետև քննարկվել են այն ուղղությունները, որոնցում Հայաստանն ու Պորտուգալիան կարող են ծավալել արդյունավետ համագործակցություն՝ կանաչ տնտեսություն, վերականգնվող էներգետիկա, փոքր և միջին ձեռնարկատիրություն և զբոսաշրջություն։
Երկուստեք ընդգծվել է, որ հայ-պորտուգալական առևտրատնտեսական հարաբերություններում առկա է զարգացման մեծ ներուժ, որը հարկավոր է լիարժեքորեն իրացնել։