Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը փետրվարի 1-ին հանդիպել է ձկնաբուծության ոլորտի մի շարք ներկայացուցիչների հետ՝ ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները քննարկելու նպատակով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ձկնաբուծական տնտեսություններում արտադրական կարողությունների զարգացմանը, ջրային պաշարների խնայողաբար օգտագործմանն ու ջրօգտագործման առավել արդյունավետ համակարգերի կիրառմանը վերաբերող հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև արտաքին շուկայում տեղական ձկնաբուծական արտադրանքի մրցունակության բարձրացմանն ու արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը։