ՀՀ էկոնոմիկայի Վահան Քերոբյանը Գերմանիայում հանդիպում է ունեցել Գերմանիայի հյուրանոցների ասոցիացիայի (IHA) գործադիր տնօրեն Մարկ Լյութեի հետ:
Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։
Հանդիպման ընթացքում Մարկ Լյութեն նշել է, որ արդեն ծանոթ է Հայաստանի հյուրանոցային ասոցիացիայի գործունեությանը և հույս հայտնել, որ երկու երկրների ասոցիացիաները համագործակցության եզրեր կգտնեն:
Նախարար Վահան Քերոբյանն ամփոփ ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային ձեռքբերումներն ու նախատեսվող ծրագրերը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել Գերմանիայի հյուրանոցային ասոցիացիայի ներկայացուցիչների այցը Հայաստան: