Նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը դեկտեմբերի 27-ին մասնակցել են «Երևանի գարեջուր» ընկերության 70-ամյակին նվիրված միջոցառմանը։
«Հայաստանում շատ չեն այն ընկերությունները, որոնք ունեն 70-ամյա պատմություն և այդ ժամանակահատվածում իրենց նվիրվածությամբ և սկզբունքայնությամբ կարողացել են պահպանել ու զարգացնել իրենց բրենդը, և այսօր «Կիլիկիա»-ն մեր երկրի ամենաճանաչված ու վստահելի բրենդերից մեկն է», - նշել է Վահան Քերոբյանը:
Միջոցառման ընթացքում գարեջրագործության ոլորտի զարգացման գործում ունեցած ավանդի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար ընկերության մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են Էկոնոմիկայի նախարարության հուշամեդալով և շնորհակալագրերով։
Միջոցառմանը նախորդել է նախարարի շրջայցը արտադրամասերում, որի ընթացքում ներկայացվել են ընկերության գործունեությունն ու առաջիկա ծրագրերը։