Դեկտեմբերի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հանդիպել են ԳՄՀԸ/GIZ առաքելության ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է «Արևելյան գործընկերության երկրներում Կանաչ գործարքի պատրաստվածության խթանումը (ProGRess)» ծրագիրը, որն իրականացվում է Գերմանիայի կառավարության Կլիմայի միջազգային նախաձեռնության (IKI) միջոցով։
Ծրագիրը նպատակ ունի աջակցել գործընկեր երկրներում գյուղատնտեսական տարբեր արժեշղթաներում (տեղական կայուն սպառման, ներմուծման փոխարինման, ԵՄ-ի հետ առևտրի ներուժի համար) ավելի կայուն արտադրության մոդելների ներդրմանը։