Դեկտեմբերի 18-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է «Մանթաշյանց» գործարարների միության ներկայացուցիչների հետ:
Նախարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ընդհանուր պատկերը, տնտեսական աճի կանխատեսումները, անդրադարձել տնտեսության առաջնահերթություններին, տնտեսության արտադրողականության աճին:
«Մենք այս տարի սկսեցինք տնտեսության արդիականացնման ծրագիրը, որի ներքո ընկերությունները կարող են սարքավորումներ և հոսքագծեր ձեռք բերել, իսկ կառավարությունը կսուբսիդավորի կամ սուբսիդավորում է լիզինգի կամ վարկի տոկոսները: Նոյեմբերի վերջի դրությամբ արդեն իսկ 614 ընկերություն 42 մլրդ դրամի սարքավորումներ և հոսքագծեր է ձեռք բերել: Տնտեսության արդիականացումը և տնտեսության ընդհանուր մրցունակության բարձրացումն ունի 3 գլխավոր ուղղություն` սարքավորումների և հոսքագծերի արդիականացում, բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավում, ընկերություններում և գործընթացների արդիականացում»,-նշել է Վահան Քերոբյանը:
Նախարարը նաև պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին: