Ասուլիս` նվիրված հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրին

12 Դեկտեմբերի, 2022

Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել է խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը։ Համապետական ծրագրի շրջանակում արդեն համարակալվել է շուրջ 100 հազար խոշոր եղջերավոր կենդանի։  

Դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել ծրագրին նվիրված ասուլիս, որին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Ավստրիական զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերը, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, ՀՀ ԷՆ Անասնաբուծության վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանը և ՀՀ ԷՆ Սննդամթերքի անվտանգության վարչության Անասնաբուժության բաժնի պետ Մելանյա Կարապետյանը։

«Կենդանիների համարակալման ծրագիրն առաջին հերթին նպաստելու է հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարին, համաճարակային իրավիճակի բարելավմանն ու սննդամթերքի անվտանգության ապահովմանը։ Ծրագիրը կնպաստի ոլորտի հետագա զարգացմանն ուղղված այլ քայլերի մշակմանը, և համարակալումը նախապայման կհանդիսանա կենդանիների ապահովագրման ծրագրի ներդրման համար։ Կենդաանու անձնագիրը ֆերմերի առաջ կբացի արտերկրյա շուկաների դռները։ Արտաքին շուկաներում պահանջներից մեկը հետագծելի սննդամթերքի առկայությունն է։ Համարակալված կենդանիներն ապահովում են այդ հետագծելիությունը», - նշել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ 

Խոշոր եղջերավոր կենդանին կունենա ականջին փակցված անհատական համարանիշ, որը կպահպանվի կենդանու ողջ կյանքի ընթացքում։ Համարանիշը կպարունակի կենդանու մասին ամբողջական տեղեկատվություն՝ տարիքից մինչև իրականացված պատվաստումներ և առողջական վիճակ՝ կատարելով անձնագրի դեր։

Խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի շնորհիվ հնարավոր կլինի հանրապետությունում կայուն պահել հակահամաճարակային իրավիճակը, անհրաժեշտության դեպքում կանխել բռնկումները՝ չվտանգելով ո՛չ մարդկանց, ո՛չ կենդանիների կյանքն ու առողջությունը։ Համակարգի շնորհիվ սպառողը կունենա անվտանգ ու առողջ սնունդ, գյուղացին՝ կենդնանուն ապահովագրելու ու փոխհատուցում ստանալու հնարավորություն։  

Այժմ կենդանիները ստանում են անհրաժեշտ պատվաստումները։ Համարակալումը կբարձրացնի դրանց արդյունավետությունը։ Անվտանգ ու առողջ սննդի և համահամաճարակային կայուն իրավիճակի ապահովման համար պետք կլինի ներդնել նաև սպանդնոցային մորթի համակարգը։

Ծրագրի նախապատրաստական փուլում իրականացվել են մի շարք հետազոտություններ, ուսումնասիրվել են տարբեր երկրների փորձը, արդյունքում առանձնացվել է ավստրիականը։ 

«30 տարի առաջ Ավստրայում մեկ անասնատիրոջը բաժին ընկնող կենդանիների միջին գլխաքանակը 5 էր, որը համապատասխանում է Հայաստանի ներկայիս վիճակին։ Ավստրիայում այժմ այդ թիվը հասել է 33-ի․ ոչ այդքան մեծ, բայց կայուն, եկամտաբեր և կիրառելի նաև Հայաստանի համար», - նշել է Արման Խոջոյանը։

«Տվյալ պահին սննդի անվտանգությունը լրջագույն մարտահրավերներից է, որի հետ բախվել է ողջ աշխարհը։ Մեր համագործակցությունն իր դերն ունի սննդի և պարենային անվտանգության տեսանկյունից։ Կարևոր էր ներդնել Հայաստանի համար կիրառելի համակարգ։ Ավստրիան և Հայաստանը չափերով շատ նման երկրներ են, նման են նաև գյուղական տնտեսությունները․ երկու դեպքում էլ դրանք այնքան էլ մեծ չեն։  Մեր երկրների միջև այսքան նմանությունները մեզ թույլ տվեցին հասկանալ, որ համակարգը, որը ներդրվել է Ավստրիայում դեռևս 1980-ականներին և հաջողություններ գրանցել, կաշխատի նաև Հայաստանում», - նշել է Ավստրիական զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերը։

Հայաստանում գյուղատնտեսության համախառն արտադրանքի արդյունքի ձևավորման շուրջ 50%-ն ապահովում է անասնաբուծությունը։ Արտադրված կաթը 2021 թվականին կազմել է շուրջ 670 հազար տոննա, որից 97% կովի կաթն է։ Մսի արտադրության մեջ տավարաբուծությանը բաժին է ընկնում 65 %-ը։ Այս պատճառով համարակալման գործընթացն սկսվել է հենց խոշոր եղջերավորներից։ 

«ՀՀ-ում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագիրն իրականացվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից՝ Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի աջակցությամբ և Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգ

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00