Նոյեմբերի 19-ին նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է «Արտահանման խնդիրներն ու առաջացած մարտահրավերները» թեմայով հանդիպում քննարկմանը:
Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալներ Արմեն Արզումանյանը և Արման Խոջոյանը:
Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ, Ոսկեվազի Գինու Գործարանում կազմակերպված քննարկմանը մասնակցել են տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող արտահանմամբ զբաղվող ընկերությունների, ասոցիացիաների, միությունների 100-ից ավելի ներկայացուցիչներ:
Քննարկվել են արտահանման հետ կապված առկա խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները:
Նախարարը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել պետական աջակցության գործիքակազմը և պատասխանել գործարարների հարցերին: