Նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը նոյեմբերի 16-ին մասնակցել է «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի կողմից կազմակերպված «ՏՏ ոլորտի երկխոսություն 2022» խորագրով հանդիպմանը, որին ներկա էին ոլորտի տեղական և օտարերկրյա ներդրումներով գործող ընկերությունների և շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՌԴ-ից իրենց գործունեությունը ՀՀ տեղափոխած ընկերությունների կողմից վերհանված ոլորտային խոչընդոտներն ու հիմնախնդիրները:
Անի Իսպիրյանը մասնակիցներին հանգամանորեն ներկայացրել է Տնտեսության արդիականացման միջոցառումը, որը տնտեսավարողներին թույլ կտա արդիականացնել իրենց ընկերությունների արտադրական հնարավորությունները և խթանել նոր տեխնոլոգիաների ներմուծումը Հայաստան, ինչպես նաև աջակցել տնտեսավարողներին ներգրավել բարձր որակավորում ունեցող մասնագետների։