Նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը ՀՀ ԱԺ Հայաստան-Կորեա պատգամավորական բարեկամական խմբի կազմում գտնվում է Կորեայի Հանրապետությունում։
Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԺ պատվիրակությանն ընդունել է Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOICA) փոխնախագահ Յուն-յոնգ Լին:
Այցի շրջանակներում Նարեկ Տերյանը հանդիպում է ունեցել նաև Կորեայի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Ջոն Դեյջինի հետ։
Հանդիպումների ընթացքում կողմերը երկուստեք կարևորել են Կորեայի և Հայաստանի միջև համագործակցության զարգացումն ու խորացումը և պատրաստակամություն հայտնել ակտիվ ջանքեր գործադրել նոր նախաձեռնություններ և ծրագրեր կյանքի կոչելու ուղղությամբ։
Հայկական պատվիրակությանն ընդունել է նաև Կորեայի համաշխարհային EXPO 2030 մրցութային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Սանգ-ջիկ Յունը: Հանդիպման ընթացքում Նարեկ Տերյանը շեշտել է, որ Կորեայի տաղավարն ամենավառ և ճարտարապետական առումով ամենատպավորիչ տաղավարներից մեկն էր, որը ինքը և հայկական պատվիրակությունը կարողացել են այցելել «Dubai EXPO 2020»-ի շրջանակներում։
Նախարարի տեղակալը նաև հավելել է, որ Էքսպոն կարևոր հարթակ է երկրների միջև համագործակցության համար, բայց կարևոր է նաև բոլոր մտքերն ու գաղափարները Էքսպոյից դուրս կյանքի կոչել։