Նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն այցելել են կահույքի արտադրությամբ զբաղվող NEKA ընկերություն։ Ընկերությունը ստեղծվել է 2020 թվականի մայիսին քովիդի պայմաններում:
Այցի ընթացքում ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են ընկերության գործունեության զարգացման հետագա ծրագրերը:Հանդիպման մասնակիցները նախարարին են ներկայացրել իրենց գործունեությունը, նշել, որ ներկա պահին ընկերությունն ունի 30 աշխատակից, սակայն գտնվում է ընդլայնման փուլում է:
NEKA կահույքի արտադրանքը բավարարում է ներքին շուկայի պահանջարկը, իսկ արտահանումն իրականացվում է հիմնականում դեպի ռուսաստանյան շուկա:
Ընկերության ղեկավարությունը մասնագետներ է հրավիրում Իտալիայից և Գերմանիայից աշխատակիցներին վերապատրաստելու նպատակով:
Ընկերությունն օգտվել է նաև նախարարության կողմից իրականացվող Տնտեսության արդիականացման ծրագրից: