Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մասնակցել է Impact Hub Sunik-ի բացման արարողությանը։
Ռաֆայել Գևորգյանը հանդես է եկել բացման խոսքով, որում ընդգծել է նմանատիպ կառույցների կարևորությունը մարզերի համաչափ զարգացման գործում։
Մինչ բացման արարողությունը, Սյունիքում ձեռնարկատիրական միջավայրի բարելավման վերաբերյալ պանելային քննարկման ընթացքում Ռաֆայել Գևորգյանը ներկայացրել է այն աջակցության ծրագրերը, որոնք գործում են ձեռներեցության զարգացման համար։