Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հոկտեմբերի 19-ին ճանաչողական այց է կատարել խեցգետնի արտադրությամբ զբաղվող «Քրեյ ֆիշ» ընկերություն։
Շրջայցի ընթացքում նախարարի տեղակալը հանգամանորեն ծանոթացել է խեցգետնի արտադրության ողջ գործընթացին և ընկերության արտադրական կարողություններին, որտեղ 30 տոննա խեցգետնի արտադրությունն իրականացվում փակ շղթայով՝ ջրախնայող համակարգերով։
Արման Խոջոյանը ողջունել է ընկերության կողմից իրականացվող ծավալուն աշխատանքը և արտադրությունն ընդլայնելու նպատակով հորդորել օգտվել ագրոպարենային սարքավորումների լիզինգի պետական օժանդակության ծրագրից։
Ընկերությունն իր արտադրանքն այս պահին իրացնում է միայն ներքին շուկայում, սակայն արտադրական տարածքն ու ծավալներն ընդլայնելուց հետո նախատեսում է նաև արտահանում իրականացնել։