Յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը:
2022 թվականի կարգախոսն է «Համատեղ տեսլական՝ ավելի լավ աշխարհի համար»:Այն Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովի (IEC), Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ISO) և Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) համատեղ նախաձեռնությունն է, որոնք ամեն տարի մշակում են արշավի տարրեր՝ գլոբալ հանրությանը հզորացնելու համար:
1946 թ-ին այս օրը Լոնդոնում բացվել է Ստանդարտացման ազգային կազմակերպությունների համաժողովը, որտեղ աշխարհի 25 երկրներ, այդ թվում՝ ԽՍՀՄ-ը, ներկայացրել են 65 պատվիրակներ։ Նրանց աշխատանքի արդյունքում ստեղծվել է Ստանդարտացման միջազգային կազմակերպությունը (International Organization for Standardization (ISO))։
Ստանդարտները ազդում են մեր առօրյա կյանքի գրեթե բոլոր ոլորտների վրա:
Ստանդարտները երաշխավորում են, որ արտադրանքը և ծառայություններն աշխատում են այնպես, ինչպես մենք ակնկալում ենք նրանցից, դարձնելով կյանքը առավել ապահով և հաճելի:
Ստանդարտներն անհրաժեշտ են առավել արդար և կայուն խաղաղություն ստեղծելու համար։
Ստանդարտացման ամբողջ համակարգը կառուցված է համագործակցության վրա։ Դրա վկայությունն է համագործակցության ուժը և հավատը, որոնց արդյունքում իրական լուծումներ են առաջադրվում կայուն զարգացման համար։
Ստանդարտների համաշխարհային օրը հնարավորություն է տալիս բարձրացնել իրազեկությունը և բարձրացնել ստանդարտացման կարևորության ըմբռնումը:
Այսօր մենք շնորհավորում ենք ոլորտի բոլոր ներկայացուցիչներին և խնդրում միանալ մեզ այս առաքելությամբ․
ԿԱՐԵՎՈՐԵԼՈՎ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԴԵՐԸ ԿՅԱՆՔԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՄԱՐ՝ ԿԱՌՈՒՑԵԼ ԱՌԱՎԵԼ ՀԻՄՆԱՎՈՐ ԱՊԱԳԱ ԵՎ ԿԱՅՈՒՆ ՀԵՆՔ։