Նախարար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը սեպտեմբերի 16-ին ընդունել են Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դանգ Մին Քհոյին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությանը, տրանսպորտային և լոգիստիկ ծառայությունների ապահովմանը վերաբերող մի շարք հարցեր։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև առաջիկայում միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի և դրա շրջանակում գործարար համաժողովի կազմակերպմանը։
Հանձնաժողովի առաջին նիստը կայացել է 2017 թ․ մարտի 17-ին՝ Հանոյում։ Հանձնաժողովի հայկական կողմի նախագահն է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալը։
Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների` Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը Վիետնամի հետ 2022 թվականի հունվար–հուլիսին կազմել է 42․5 մլն. ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 2․2 անգամ (2021 թվականի հունվար–հուլիսին կազմել է 19․7 մլն.ԱՄՆ դոլար):