Նախարարի տեղակալներ Անի Իսպիրյանն ու Արմեն Արզումանյանը սեպտեմբերի 14-ին ընդունել են ՀՀ-ում Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յոնգ Ֆանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ Էն Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։
Հանդիպման նպատակն էր քննարկել տնտեսության ոլորտի տարբեր ուղղություններով համագործակցության ընդլայնման, ինչպես նաև երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հնարավորությունը։ Երկուստեք ընդգծվել է, որ ավիաչվերթների իրականացումը կնպաստի ոչ միայն Հայաստանում և Չինաստանում զբոսաշրջության զարգացմանը, այլև երկկողմ գործարար կապերի ամրապնդմանը։
Երկու երկրների վերաբերյալ փոխադարձ ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով առաջարկվել է առավել ակտիվացնել ցուցահանդեսների կազմակերպումը։ Առաջարկվել է նաև դիտարկել բժշկական զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության հնարավորությունը։
Կողմերը պայմանավորվել են առավել մանրամասն ուսումնասիրել Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հնարավորությունները և քայլեր ձեռնարկել քննարկման ընթացքում արծարծված հարցերն առավել իրատեսական հիմքերի վրա դնելու ուղղությամբ։