Նախարարի տեղակալներ Անի Իսպիրյանն ու Արմեն Արզումանյանը սեպտեմբերի 5-ին հանդիպել են մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի դրույթների և սպառողների շահերի պաշտպանության առկա խնդիրները քննարկելու նպատակով։
Հնչել են կարծիքներ սպառողների իրազեկվածության մակարդակի բարձրացման, առցանց գնումների ոլորտում տարբեր կարգավորումների անհրաժեշտության, ոլորտի կարգավորումները վերահսկելու գործում պետական մարմինների դերակատարության վերաբերյալ։
Հանդիպման մասնակիցները դրական են գնահատել օրենքի մեջ փոփոխություններ կատարելու նախաձեռնությունը և առաջարկել վերանայել նաև հարակից օրենքները։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռքբերվել հավաքագրել ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների առաջարկները, համատեղ աշխատել օրենքի նոր նախագծի մշակման ուղղությամբ։