Արմեն Արզումանյանը մասնակցել է հայ-իրանական գործարար համաժողովին

02 Սեպտեմբերի, 2022

Նախարար Վահան Քերոբյանի հրավերով Հայաստանում է գտնվում Իրանի Արևելյան Ատրպատականի նահանգապետ Աբեդին Խորրամի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Իրանի գործարար համայնքի ներկայացուցիչներ։

Սեպտեմբերի 1-ին Երևանում կայացել է հայ-իրանական գործարար համաժողով, որին մասնակցել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը, պաշտոնատար այլ անձինք, Հայաստանի և Իրանի գործարար համայնքի ներկայացուցիչներ։

Համաժողովին մասնակցող իրանական ընկերությունները ցանկություն են հայտնել հայկական ընկերությունների հետ համագործակցել հատկապես շինանյութի, կոշիկի արտադրության, գորգագործության, սննդի (մասնավորապես՝ կաթնամթերքի) արդյունաբերության և այլ ոլորտներում։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը գոհունակությամբ նշել է վերջին տարիներին Հայաստանի և Իրանի միջև պաշտոնական և գործարար փոխգործակցության ակտիվացումը։

«Հայ-իրանական հարաբերությունները ամենատարբեր բնագավառներում գտնվում են բարձր մակարդակի վրա և հեռանկարում կողմերը կարող են ապահովել մի շարք համատեղ նախաձեռնությունների և ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը», - նշել է Արմեն Արզումանյանը։

Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև տնտեսության ոլորտում հայ-իրանական փոխգործակցությանը վերաբերող մի շարք վիճակագրական տվյալներ։ Մասնավորապես, նա նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում 2022 թ․ հունիսի 30-ի դրությամբ գրանցվել  է իրանական կապիտալի մասնակցությամբ 6565 ձեռնարկություն։

Արմեն Արզումանյանը նաև փաստել է, որ Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը 2022 թվականի հունվար–հունիս ժամանակահատվածի համար կազմել է մոտ 307 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 37,3%–ով։

«Մենք ակնկալում ենք, որ 2022 թ․ երկրորդ կիսամյակում կունենանք Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառության ծավալների ավելի ինտենսիվ աճ և փորձում ենք ստեղծել բոլոր նախադրյալները այդ նպատակին հասնելու համար», - նշել է նախարարի տեղակալը։

Արևելյան Ատրպատականի նահանգապետ Աբեդին Խորրամն իր խոսքում նշել է, որ պատվիրակության այցի կարևորագույն նպատակն է որպես Հայաստանին սահմանակից նահանգ զարգացնել Արևելյան Ատրպատականի հարաբերությունները հայկական կողմի հետ և մեծացնել արտահանման ծավալները Հայաստանի հետ՝ նպաստելով երկու երկրների միջև առևտրաշրջանառության մակարդակի բարձրացմանը։

ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հույս է հայտնել, որ համաժողովի արդյունքում երկու կողմերի գործարարները կգտնեն գործակցության նոր ուղիներ, գործնական պայմանավորվածություններ ձեռք կբերեն։

 

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգ

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00