Տեղի է ունեցել հանդիպում-քննարկում սնանկության օրենսգրքի նախագծի հայեցակարգին առնչվող հարցերի շուրջ

01 Սեպտեմբերի, 2022

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանի գլխավորությամբ, օգոստոսի 31-ին Ասիական զարգացման բանկի հայաստանյան փորձագիտական խմբի ներկայացուցիչների հետ կազմակերպվել էր հանդիպում, որի նպատակն էր քննարկել  սնանկության օրենսգրքի նախագծի հայեցակարգին առնչվող մի շարք հարցեր։

Հանդիպմանը ներկա էին նաև Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Արմինե Խառատյանը, նախարարության տարբեր ստորաբաժանանումների ներկայացուցիչներ։

Քննարկման ընթացքում նախարարության մասնագետները ներկայացրել են իրենց առաջարկները ոլորտի բարեփոխումների վերաբերյալ, որոնք մասնավորապես առնչվում էին պարտապանների ֆինանասական առողջացման գործընթացի վերահոսկողությանը, սնանկության կառավարիչների ինստիտուտին, կազմակերպությունների լուծարման վարույթի համար պահանջվող ժամկետներին և ծախսերին, ինչպես նաև կեղծ սնանկությանը։ 

Սնանկության օրենսգրքի մշակումն իրականացվելու է շահագրգիռ բոլոր մարմինների մասնակցությամբ քննարկումների արդյունքում՝ փորձագետների կողմից հավաքագրված խնդիրների և առաջարկների հիման վրա։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռքբերվել համագործակցությունը շարունակելու և նոր քննարկումներ կազմակերպելու վերաբերյալ։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00