Վահան Քերոբյանն այցելել է «Էկոքիմսինթեզ» ընկերություն

22 Օգոստոսի, 2022

Նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը օգոստոսի 20-ին այցելել են «Էկոքիմսինթեզ» ՍՊԸ՝ ծանոթանալու ընկերության գործունեությանը։ 

«Էկոքիմսինթեզ» ընկերությունը գործում է 2020 թվականից և մասնագիտացված է դիզվառելիքի արդիական տեխնոլոգիաների ներդրմամբ բարձր որակի դիզվառելիքի, ինչպես նաև գուդրոնի արտադրությամբ։

Ընկերության հիմնադիր Արմեն Հովհաննիսյանի ուղեկցությամբ՝ Վահան Քերոբյանը և Նարեկ Տերյանը շրջել են ընկերության տարածքով, ծանոթացել գործարանի աշխատանքի ընթացքին և հեռանկարային հնարավորություններին։

Արմեն Հովհաննիսյանի խոսքով ներկայում ընկերության արտադրողականությունն ըստ դիզելային վառելիքի հումքի կազմում է տարեկան մոտ 2000 տոննա, սակայն նպատակ կա ավելացնել արտադրության ծավալները։

Ընկերության գործունեության իրականացման արդյունքում ստացվում է երկու տեսակի արտադրանք՝ ծծմբի նվազ պարունակությամբ դիզվառելիք և հիմնական արտադրանքին զուգընթաց՝ ծծմբով հագեցած խտանյութ կամ գուդրոն։

Ծծմբազերծման արդիական տեխնոլոգիան իրականացվում է ադսորբցիոն եղանակով՝ ծծումբ պարունակող միացումների օքսիդացում մինչև սուլֆոններ և դրանց հետագա աբսորբում, ինչը հնարավորություն է տալիս բացառել ծծմբական անհիդրիդի արտանետումները դեպի մթնոլորտ։

Այցի ընթացքում Վահան Քերոբյանը ներկայացրել է պետական աջակցության այն մեխանիզմները, որոնց կիրառմամբ ընկերությունը կարող է ընդլայնել իր գործունեությունը։

Առանձին անդրադարձ է կատարվել Տնտեսության արդիականացման միջոցառմանը, որի շրջանակում ընկերությունները կարող են օգտվել վարկի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումից։

Այցի ավարտին Վահան Քերոբյանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել ընկերությանը արտադրության ծավալներն ավելացնելու ուղղությամբ։

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00