Արման Խոջոյանն այցելել է մեղրի արտադրությամբ զբաղվող «Ապիս Ա» և հացաբուլկեղեն արտադրող «Պանո» ընկերություններ

15 Օգոստոսի, 2022

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, նախարարության Անասնաբուծության վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանը և նույն վարչության  Ձկնաբուծության և մեղվաբուծության բաժնի պետ Տիգրան Ալեքսանյանն օգոստոսի 12-ին  այցելել են մեղրի արտադրությամբ զբաղվող «Ապիս Ա» ՍՊԸ։

Ընկերությունը Կոտայքի մարզի Հանքավան համայնքի տարածքներում ունի մոտ 420 մեղվափեթակ, որոնցից յուրաքանչյուրից տարեկան հավաքվում է մոտ 14 կիլոգրամ մեղր՝ չհաշված մեղուների ձմեռացման պաշարը։ Գործում են նաև լաբորատորիաներ և ատաղձագործական արտադրամաս, որտեղ արտադրվում են նորարարական լուծումներով մեղվափեթակներ։ Առաջիկայում նախատեսվում է բացել մեղրի վերամշակման արտադրամասեր, որոնց շնորհիվ կընդլայնվի ընկերության արտադրանքի տեսականին։       

Ընկերության սեփականատեր Արամ Աբրահամյանի ուղեկցությամբ պաշտոնյաները շրջել են արտադրամասերում, ծանոթացել մեղրաքամի ավտոմատ հոսքագծի աշխատանքին։

Ընկերությունում մեղրի քամելու գործընթացը հիմնականում մեքենայացված եղանակով է իրականացվում։ Այն հագեցված է մեղվաբուծական ժամանակակից սարքավորումներով, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել արտադրել էկոլոգիապես մաքուր և որակական բարձր չափանիշներին համապատասխան մեղր։

Ընկերության արտադրանքը ներկայում իրացվում է տեղական շուկայում, ինչպես նաև արտահանվում տարբեր երկրներ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիա, Բելգիա և Ճապոնիա։

Այցի ընթացքում նախարարության ներկայացուցիչները ծանոթացել են նաև նույն ընկերության սեփականատիրոջ կողմից ստեղծված «Պանո» հացի և հացաբուլկեղենի արտադրությանը, որտեղ օրական արտադրվում է մոտ 300 տեսակի 18 հազար հատ հացաբուլկեղեն։

Զրույցի ընթացքում նախարարության պաշտոնյաներին ներկայացվել են նաև ընկերությունների առաջիկա ծրագրերն ու նոր նախաձեռնությունները։ 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00