Ռաֆայել Գևորգյանը հանդիպել է «Մանթաշյանց» գործարարների միության անդամների հետ

12 Օգոստոսի, 2022

Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն օգոստոսի 11-ին հանդիպել է «Մանթաշյանց» գործարարների միության անդամների հետ՝ տնտեսության ոլորտում իրականացվող նոր ծրագրերն ու նախաձեռնությունները ներկայացնելու նպատակով։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Ռաֆայել Գևորգյանը նշել է, որ Կառավարության գործողությունների ծրագրում թիրախներից մեկն աշխատանքի արտադրողականության բարձրացումն է, որն ապահովելու նպատակով դիտարկվում են երեք հիմնական ուղղություններ՝ տեխնիկական ու տեխնոլոգիական վերազինումը, բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավումը տնտեսության մեջ և բիզնես գործընթացների թվայնացումն ու օպտիմալացումը։

Իր խոսքում նախարարի տեղակալն անդրադարձել է նաև «Արտադրական կարողությունների արդիականացման միջոցառում» ծրագրում կատարված փոփոխություններին, համաձայն որոնց ընդլայնվել են ծրագրում ընդգրկված ոլորտները՝ ներառելով մշակող արդյունաբերություն, հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում, տեղեկատվություն և կապ, շինարարություն, փոխադրում և պահեստային տնտեսություն, մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն, կրթություն, առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում ոլորտները։

Ռաֆայել Գևորգյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է փոխհատուցում տրամադրել այն տնտեսվարողներին, որոնք իրենց աշխատանքներում կներգրավեն բարձր որակավորում ունեցող մասնագետների։

Այս համատեքստում նախարարի տեղակալը հավելել է, որ բարձր որակավորում ունեցող մասնագետ է համարվում այն մասնագետը, ով տնտեսավարողի կողմից ծրագրին դիմելու պահին նախորդող 30 ամսից առնվազն 12-ը ապրել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս և բավարարում է հետևյալ պայմաններից գոնե մեկին․ ավարտել է ծրագրին դիմելու տարում հրապարակված QS համաշխարհային համալսարանների վարկանիշի առաջատար 400 բուհերից որևէ մեկը և ստացել բակալավրի, մագիստրոսի և/կամ դոկտորի որակավորում, կամ ունի նվազագույնը 10 տարվա աշխատանքային փորձ միջազգային ինդեքսներում տեղ գտած որևէ ընկերությունում:

Հանդիպման ընթացքում Ռաֆայել Գևորգյանը պատասխանել է ներկաների հարցերին, տվել պարզաբանումներ ծրագրերի վերաբերյալ:

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00