Վահան Քերոբյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

22 Հուլիսի, 2022

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հուլիսի 22-ին ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին գյուղատնտեսության ավագ տնտեսագետ Յան Յուստ Նեյհոֆը և գյուղատնտեսության ավագ մասնագետ Արուսյակ Ալավերդյանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Հանդիպման նպատակն էր քննարկել գյուղատնտեսության ոլորտում ներկայում իրականացվող քաղաքականությունն ու ոլորտի առաջնահերթությունները, Համաշխարհային բանկի հետ շարունակական համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև գյուղատնտեսության զարգացմանը Կանաչ տնտեսության պլանավորման գործընթացի համատեքստում։

Պատվիրակության անդամների հետ զրույցի ընթացքում Վահան Քերոբյանը համառոտ ներկայացրել է գյուղատնտեսության բնագավառում իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք ուղղված են ոլորտում արտադրողականության բարձրացմանը, գյուղատնտեսական արժեշղթաների զարգացմանը և պարենային անվտանգության ապահովմանը։

Անդրադարձ է կատարվել նաև լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավմանը, արտահանումների արդյունավետ կազմակերպմանը, ինչպես նաև արտահանման շուկաների ընդլայնմանը։

Քննարկվել են նաև մրցունակ և կլիմակայուն գյուղատնտեսության կարողությունների զարգացման ուղղությամբ համագործակցությանը, պետություն-մասնավոր գործընկերության միջոցով ոլորտում ավելի բարձր արդյունավետության ապահովմանը, ոլորտում նոր ներդրումների ներգրավմանը վերաբերող մի շարք հարցեր։

 

 

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգ

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00