Քննարկվել են տնտեսության ոլորտում հայ-սիրիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

19 Հուլիսի, 2022

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հուլիսի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան Նորա Արիսյանին։

Ողջունելով դեսպանին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ առկա է հայ-սիրիական տնտեսական հարաբերությունների զարգացման մեծ ներուժ, սակայն աանհրաժեշտ է, որպեսզի հայ և սիրիացի գործարարներն ավելի իրազեկված լինեն ու բացահայտեն միմյանց կարողությունները, որպեսզի հնարավորություն ունենան ձևավորել արդյունավետ գործակցություն ու ստեղծել ամուր գործարար կապեր։  

Երկկողմ համագործակցության առավել հեռանկարային ուղղությունների թվում նախարարը, մասնավորապես, նշել է արդյունաբերության (այդ թվում՝ թեթև արդյունաբերության), գյուղատնտեսության ու առևտրի բնագավառները։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Նորա Արիսյանը նշել է, որ պատմականորեն Հայաստանի և Սիրիայի միջև ձևավորվել են ամուր բարեկամական հարաբերություններ և ներկայում Սիրիայի թե՛ պետական և թե՛ գործարար շրջանակները մեծապես հետաքրքրված են Հայաստանի հետ տնտեսական փոխգործակցության մակարդակի բարձրացմամբ։

Նորա Արիսյանը նաև տեղեկացրել է, որ աշնանը նախատեսվում է սիրիացի գործարարների պատվիրակության այց Հայաստան։ Ի պատասխան՝ նախարար Վահան Քերոբյանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել հայ- սիրիական գործարար կապերի ամրապնդմանը։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի կազմակերպմանն ու անցկացմանը վերաբերող հարցեր։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00