Արման Խոջոյանը մասնակցել է հայ-նիդերլանդական գործարար օրերի բացմանը

06 Հուլիսի, 2022

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հուլիսի 6-ին մասնակցել է հայ-նիդերլանդական գործարար օրերի պաշտոնական բացման արարողությանը։ Միջոցառմանը ներկա էին նաև Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը, պետական և մասնավոր հատվածի այլ ներկայացուցիչներ։

Շնորհակալություն հայտնելով Նիդերլանդների Թագավորության դեսպանությանը և անձամբ դեսպան Նիկոլաս Սխերմերսին վերջին տարիներին Հայաստանի և Նիդերլանդների միջև տնտեսական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի համար՝ Արման Խոջոյանը համոզմունք է հայտնել, որ այս միջոցառումը կնպաստի երկու երկրների կարողությունների բացահայտմանը, երկու երկրներում առկա ներուժի ներկայացմանը, ինչպես նաև նոր հնարավորությունների և ուղենիշների նախագծմանը։ «Անհրաժեշտ է ավելի հեռանկարային մոտեցումներով պատկերացնել երկկողմ համագործակցության տեսլականը, քանի որ Հայաստանի Հանրապետությունը և Նիդերլանդների Թագավորությունը երկարաժամկետ համագործակցության նպատակ ունեն», - հավելել է Արման Խոջոյանը։

Որպես հայ-նիդերլանդական բարեհաջող համագործակցության վառ օրինակ Արման Խոջոյանը մատնանշել է Նիդերլանդների ավագ փորձագետների ընկերությունը (PUM), որը մեծ ներդրում է ունեցել Հայաստանում տարբեր ոլորտների զարգացմանը։

Դեսպան Նիկոլաս Սխերմերսն իր խոսքում նշել է, որ միջոցառման հիմնական նպատակն է աջակցել հայ և նիդերլանդական գործարար շրջանակներին ծանոթանալու միմյանց հետ և քննարկելու հնարավոր համագործակցության ընդհանուր եզրերը։

«Թեև Հայաստանի շուկան համեմատաբար փոքր է, սակայն երկկողմ համագործակցության հնարավորությունները բազմաթիվ են։ Հայաստանը մեծ ներուժ ունի հատկապես գյուղատնտեսության ոլորտում, և Նիդերլանդների հետ այս ոլորտում հնարավոր է ձևավորել արդյունավետ համագործակցություն», - նշել է դեսպանը։   

Միջոցառման ընթացքում ներկայացվել են Նիդերլանդների տնտեսական  հետաքրքրությունները Հայաստանում, այն գործիքները, որոնց միջոցով իրականացվում է նիդերլանդական կողմի աջակցությունը հայկական բիզնեսին։ Քննարկվել են Հայաստանում նիդերլանդական ընկերությունների համար առկա հնարավորությունները, ներդրումային կարողությունները հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և կառուցապատման ոլորտներում։

Միջոցառման շրջանակում կայացել է նաև Հայաստանում Նիդերլանդա-հայկական առևտրի պալատի հանդիսավոր բացման արարողությունը և  Նիդերլանդների Թագավորության դեսպանության ու Պալատի միջև հուշագրի ստորագրումը։   

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00