Հունիսի 29-ին տեղի ունեցավ «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ խորհրդի նոր կազմով նիստը։
Խորհրդի անդամները ողջունեցին խորհրդի նորանշանակ անդամներ Արմեն Արզումանյանին և Հրայր Հակոբյանին։ Նիստի ընթացքում քվեարկության միջոցով խորհրդի անդամների կազմից որպես Խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը։
Խորհրդի նախագահ ընտրված Արմեն Արզումանյանն իր խոսքում նշեց, որ մեծապես կարևորում է ընկերության գործունեությունը, որպես արտահանման խթանման ենթակառուցվածքային մարմին, և իր գործունեության ընթացքում պատրաստ է իր փորձը, գիտելիքներն ու կապերը ներդնել ընկերության ճանաչելիության բարձրացման, ֆինանսական շուկայում դիրքի ամրապնդման, ընկերության ծառայությունների շրջանակն ընդլայնելու և արտահանողների ավելի լայն շրջանակի համար դրանք հասանելի դարձնելու համար:
Ի թիվս օրակարգի այլ հարցերի, նիստի ընթացքում նաև նախանշվեցին մի շարք հարցեր, որոնք կարևոր դեր են ունենալու ընկերության հետագա զարգացման գործում: