Հայաստանում կստեղծվի «Հալալ» միջազգային ստանդարտացման և սերտիֆիկացման կենտրոն

27 Հունիսի, 2022

Տեղական արտադրանքի արտահանման գործընթացը խթանելու նպատակով Հայաստանում նախատեսվում է հիմնել «Հալալ» միջազգային ստանդարտացման և սերտիֆիկացման կենտրոն։

Հունիսի 27-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է «Հալալ» միջազգային ստանդարտացման և սերտիֆիկացման կենտրոնի մասնագետների հանդիպումը  Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիրների հետ։ Միջոցառմանը մասնակցում էին նաև նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները։

Հանդիպման ընթացքում «Հալալ» ստանդարտացման և սերտիֆիկացման միջազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Այդար Գազիզովը համառոտ ներկայացրել է կենտրոնի գործունեությունը, ձեռքբերումները, «Հալալ» եղանակի առանձնահատկությունները, չափանիշները և հավաստագրերի տրամադրման ընթացակարգերը։

Իր ելույթում Այդար Գազիզովն անդրադարձել է նաև աշխարհում «Հալալ» ինդուստրիայի զարգացման միտումներին։ Այս առումով նա նշել է, որ «Հալալ» սպառման շուկան աշխարհում տարեց տարի ավելանում է և ներկա պահին այդ արտադրանքից և ծառայություններից օգտվողների թիվը կազմում է շուրջ 2 մլրդ հոգի։ «Հալալ» արտադրանքի արտահանման առավել հեռանկարային ուղղությունների թվում նա, մասնավորապես, նշել է հավի, լորի, հնդկահավի, տավարի և ոչխարի միսն ու մսամթերքը, հրուշակեղենը և կաթնամթերքը։ 

Կենտրոնը «Հալալ» սերտիֆիկացում է իրականացնում հետևյալ արտադրանքի և ծառայությունների՝ ներառյալ առևտրի և հանրային սննդի համար. միս, մսամթերք, թռչնամիս, ձու, ձուկ, ձկնեղեն, կաթ և կաթնային արտադրանք, հացաբուլկեղեն և հրուշակեղեն, սննդային հավելումներ և այլ սննդամթերք, առողջապահություն և օծանելիքակոսմետիկական միջոցներ, զբոսաշրջություն, սպա ծառայություններ, վարսահարդարում, ֆիթնես, տաքսի ծառայություններ։

Կենտրոնի հետ համագործակցությունը տեղական արտադրողներին հնարավորություն կընձեռի հայրենական արտադրանքն արտահանել դեպի արևելյան շուկա և ունենալ նոր գործընկերներ։

«Հալալ» կենտրոնը սերտիֆիկացման հեղինակավոր մարմին է Ռուսաստանի Դաշնությունում և արտասահմանում։ Կենտրոնն իր գործունեությունը ծավալում է 2002 թվականից՝ ՌԴ մուսուլմանների հոգևոր կառավարման ներքո և համարվում է ԱՊՀ երկրներում «Հալալ» ինդուստրիայի հիմնադիրը։  

Կենտրոնը, իսլամական շուկայից բացի, գործընկերային հարաբերություններ է հաստատել Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի արտադրողների հետ։ Ներկայումս ավելի քան 40 ընկերություններ Կենտրոնի միջոցով իրենց արտադրանքն արտահանում են Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, Կատար, Բահրեյն, Հորդանան, Սաուդյան Արաբիա, Իրանի Իսլամական Հանրապետություն։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00