Արմեն Արզումանյանն ընդունել է Վրաստանում «ՄԱԿ կանայք» կազմակերպության ներկայացուցիչ Կաորի Իշիկավային

23 Հունիսի, 2022

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը հունիսի 22-ին ընդունել է Վրաստանում «ՄԱԿ կանայք» կազմակերպության ներկայացուցիչ Կաորի Իշիկավային։ Հանդիպմանը ներկա էին «ՄԱԿ կանայք» ծրագրի ղեկավար Դիոն Բաթերսբին, ծրագրի վերլուծաբան Նանի Բանդելիանին և «ՄԱԿ կանայք» հայաստանյան գրասենյակի վերլուծաբան Հրաչյա Կաժոյանը։

Ողջունելով հյուրերին` Արմեն Արզումանյանը բարձր է գնահատել «ՄԱԿ կանայք» կազմակերպության հետ ձևավորվող արդյունավետ համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել ընդլայնել փոխգործակցությունը տնտեսության ոլորտում:

Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են կանանց ներգրավմամբ տնտեսական ծրագրերի իրականացման, սահմանամերձ բնակավայրերում ապրող կանանց զբաղվածությանն ուղղված ծրագրերի իրականացման և աշխատաշուկայում կանանց մրցունակության բարձրացման մասին։

Անդրաձարձ է կատարվել Կանանց ձեռնարկատիրության և զբաղունակության զարգացման աքսելերատորի` «Աքսելերատոր#5. կանանց տնտեսական ներուժի հզորացման ազգային պլատֆորմ»–ի  տնտեսության առաջընթացի մեջ դերին, որի նպատակն է կանանց տնտեսական ներուժի իրացումը։ Այն ուղղված է կանանց ձեռներեցության խթանմանը և աշխատաշուկայում կանանց պահանջվածության մակարդակի բարձրացմանը՝ վերջիններիս մրցակցային առավելությունների ընդգծման միջոցով։

Այս համատեքստում Արմեն Արզումանյանը կարևորել է  հաշմանադամություն ունեցող կանաց կյանքի որակը բարելավող  պայմանների ստեղծումը, ինչը թույլ կտա նրանց առանց խոչընդոտների ներգրավվել տնտեսության զարգացման գործում։

Մտքեր են փոխանակվել նաև ներկայումս իրականացվող մի քանի ծրագրեր շուրջ։

Հանդիպման ավարտին Արմեն Արզումանյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին և կարևորել  համատեղ նոր ծրագրերի ուղղությամբ աշխատանքների իրականացումը։

 

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00