Ռաֆայել Գևորգյանն այցելել է «ԱՍԷԴԼ» ընկերություն

10 Հունիսի, 2022

Հունիսի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը` ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համատեղ իրականացվող կահույքի արտադրանքի ոլորտի ռազմավարության մշակման շրջանակներում հետազոտության նպատակով,  կատարել է առաջին այցելությունը «ԱՍԷԴԼ» և «ԳԼԱՍՎՈՐՔ» ընկերություններ:

«ԱՍԷԴԼ» ՍՊԸ-ն Հայաստանում դռներ և պատուհաններ արտադրող, շինարարական ապակու մշակող և լուսաթափանց կոնստրուկցիաներով շինարարական ծառայություններ մատուցող ՀՀ խոշոր հարկատու հանդիսացող առաջատար ընկերություններից մեկն է:

Ռաֆայել Գևորգյանը «ԱՍԷԴԼ» ընկերության տնօրեն, «ԱԷՍ» հոլդինգի  համահիմնադիր Էդուարդ Ագիկյանի և հոլդինգի ֆինանսական տնօրեն Աշոտ Ենգիբարյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել «ԳԼԱՍՎՈՐՔ» գործարանի տարածքով, ծանոթացել գործարանի շինարարության ընթացքին, արտադրական գործընթացին, հնարավորություններին, առկա սարքավորումներին։ Էդուարդ Ագիկյանը ներկայացրել է իրենց գործունեության հիմնական ուղղությունները, զարգացման տեսլականը, իրականացված և նախատեսվող ծրագրերը, արտադրության ընդլայնման հնարավորությունները։ Գործարանի ադմինիստրատիվ մուտքի հատվածն իրենից ներկայացնելու է մետաղական սյուների վրա ապակյա կոնստրուկցիա, յուրատեսակ ապակյա տուն՝ Սարյանական մոտիվներով՝ արված կերամիկական տպագրությամբ։ Գործարանում նախատեսված է լոգիստիկ տարածք, որտեղ հնարավոր է իրականացնել նաև արտահանման համար ապակու փաթեթավորում։ Իրականացվող ներդրումային ծրագրի արդյունքում՝ «ԳԼԱՍՎՈՐՔ» ընկերությունը հագեցված կլինի տարածաշրջանում նախադեպը չունեցող ապակու թրծման հոսքագծով, ապակու եզրերի մշակման ավտոմատ հոսքագծով, ապակու փաթեթի ավտոնմատացված հոսքագծով և ապակու մշակման բազմաֆունկցիոնալ սարքավորումներով և կկարողանա ընդունել ապակու մշակման հետ կապված ցանկացած բարդության և ծավալի պատվերներ  Հայաստանի և օտարերկրյա պատվիրատուներից։

Շրջայցից հետո «ԱՍԷԴԼ» ՍՊԸ-ի գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում քննարկում` ԱԷՍ հոլդինգի գործունեության և առաջիկա ծրագրերի վերաբերյալ։ Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ «ԱՍԷԴԼ» և  «ԳԼԱՍՎՈՐՔ» ընկերությունները ներկայացված են նաև Վրաստանի շուկայում, համագործակցում են համաշխարհային հայտնի մի շարք ընկերությունների հետ, ինչպիսիք են SAINT-GOBAIN, PILKINGTON, GUARDIAN GLASS և այլն, հանդիսանում են SCHUCO ընկերության պրեմիում գործընկեր։ Քննարկվել են նաև խնդիրներ կապված հումքի ներմուծման, մաքսատուրքերի, արտոնությունների, ենթակառուցվածքների արդիականացման, արտահանման հնարավորությունների ընդլայնման, նոր գործընկերներ գտնելու հետ, որոնց լուծման համար կարող են ունենալ պետության աջակցությունը։

Ռաֆայել Գևորգյանը ներկայացրել է կառավարության կողմից բիզնեսի համար մշակված պետական աջակցության գործիքներն ու մեխանիզմները, նաև  ներկայացրել Տնտեսության արդիականացման միջոցառման շրջանակներում տրամադրվող վարկերի և լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորումը` պատրաստակամություն հայտնելով օգնելու հայկական ընկերություններին, որոնք կարող են ապահովել որակյալ և մրցունակ արտադրանք։

Հանդիպման ավարտին շնորհակալություն հայտնելով այցի և էկոնոմիկայի նախարարության կողմից գործարարներին աջակցելու պատրաստակամության համար Էդուարդ Ագիկյանը նշել է․ 

«Մենք նպատակ ենք տեսնում վաղվա օրվա մեջ, ոչ թե հոգս և մեր առջև դրված նպատակներին հասնելու համար  հաղթահարում ենք խնդիրները։ Վստահ ենք, որ համատեղ ուժերով դրանք ավելի հեշտ կկարողանանք լուծել»։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00