Երկօրյա պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը:
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել են էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Այնուհետև Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի ուղեկցությամբ, այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։
Այնուհետև Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի ուղեկցությամբ, այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը:
Չեռնոգորիայի նախագահը եղել է նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել ցուցադրություններին, ապա գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում և Հիշողության պուրակում տնկել արծաթափայլ եղևնի: