Քննարկվել են տնտեսության ոլորտում հայ-ղազախական փոխգործակցության հարցեր

24 Մայիսի, 2022

Մայիսի 23-ին էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանն ընդունել է  Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հույս հայտնել, որ հայ-ղազախական փոխգործակցության շրջանակն առաջիկայում կշարունակի ընդլայնվել ու ամրապնդվել։ Դեսպանի խոսքով՝ այս պահին երկու երկրների կառավարությունների միջև գոյություն ունի արդյունավետ համագործակցություն ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության շրջանակում:

Նշելով, որ երկու երկրների միջև առկա են ջերմ ու բարեկամական հարաբերություններ, Արմեն Արզումանյանը հավելել է, որ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է և պատրաստ որակապես փոխելու և նոր մակարդակի բարձրացնելու երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները։

Բոլատ Իմանբաևը ներկայացրել է Ղազախստանի տնտեսական ոլորտի զարգացման ուղղություններն ու առաջնահերթությունները։

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է երկու երկրների միջև արդյունավետ և ակտիվ համագործակցությանը՝ մասնավորապես զբոսաշրջության, գյուղատնտեսության և ՏՏ ոլորտներում։

Դեսպանն անդրադարձել է նաև Ալմաթի-Երևան ուղիղ չվերթերի գործարկման կարևորությանը և տեղեկացրել, որ հունիսի 2-ին գործարկվելու է առաջին ուղիղ չվերթը Ալմաթի-Երևան–Ալմաթի ուղղությամբ, որն իրկանացվելու է «ՖլայԱրիստան» ավիաընկերության կողմից։

Հանդիպման ընթացքում հստակեցվել են նաև Հայաստանի և Ղազախստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համատեղ 9-րդ նիստի անցկացման ժամկետները, քննարկվել են օրակարգային հարցերը։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական աշխատանքներ իրականացնել առևտրատնտեսական համագործակցությունն ավելի ակտիվացնելու ուղղությամբ։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00