Արմեն Արզումանյանն ու Ռաֆայել Գևորգյանը հանդիպել են Էստոնիայի դեսպան Ռինա Կալյուրանդի հետ

24 Մայիսի, 2022

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արմեն Արզումանյանն ու Ռաֆայել Գևորգյանը մայիսի 23-ին հանդիպում են ունեցել Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդիի հետ (նստավայրը՝ Թիֆլիս)՝ տնտեսության ոլորտում հայ-էստոնական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները քննարկելու նպատակով։

Նշելով, որ սա իր առաջին այցն է ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն և շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Ռինա Կալյուրանդը  ցանկություն է հայտնել առավել հանգամանորեն տեղեկանալ Հայաստանի տնտեսության ներկա վիճակի, ոլորտում իրականացվող քաղաքականության ու առաջնահերթությունների վերաբերյալ։

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղաակալները համառոտ ներկայացրել են Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ուղղությունները, նշել այն ոլորտները, որոնք առավել հետաքրքիր կարող են լինել երկկողմ համագործակցության տեսանկյունից։

Անդրադարձ է կատարվել արտահանման դիվերսիֆիկացմանն ու նոր շուկաներ մուտք գործելու կարևորությանը, ինչպես նաև փոխգործակցության հնարավորություններին ՏՏ և զբոսաշրջության ոլորտներում։

Արմեն Արզումանյանն ու Ռաֆայել Գևորգյանը նշել են, որ Հայաստանը ձգտում է ընդլայնել առևտրատնտեսական համագործակցությունը տարբեր երկրների հետ, և Էստոնիայի փորձը տարբեր ոլորտներում կարող է օգտակար լինել երկրի տնտեսության զարգացման համար։ 

Քննարկվել է նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) դրույթների արդյունավետ իրականացման ընթացքը։

Երկկողմ համագործակցությունն առավել իրական հիմքերի վրա դնելու նպատակով զրուցակիցները պայմանավորվել են հստակեցնել համագործակցության առավել նպատակահարմար ուղղությունները։

Հայդիպման ավարտին կողմերը պայմանավորվել  են երկուստեք ուսումնասիրել երկու երկրների գործարար շրջանակները մերձեցնելու և նրանց գործունեության համար նպաստավոր պայմաններ ստեղծելու հնարավորությունները:

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00